Լոռիում 4 մեքենաներ են բախվել․ 77-ամյա վարորդը մահացել է

Լոռիում 4 մեքենաներ են բախվել
Ավտովթարը տեղի է ունեցել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին, մյուս վարորդների առողջական վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի - Sputnik. Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 13։30-ին։
Ըստ ահազանգի՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել է չորս ավտոմեքենա։
Լոռիում 4 մեքենաներ են բախվել
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ բախվել են 66-ամյա Ս. Հ. –ի վարած «Nissan», երկու «Mitsubishi» և 77-ամյա Ռ. Չ.-ի վարած «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները։ Բախման հետևանքով «ՎԱԶ»-ի վարորդը մահացել է։
Մյուս վարորդների և ուղևորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։