Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գիշերը ՌԴ մարզերի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 5 ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Կիրակի գիշերը ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 5 ԱԹՍ, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Անցած գիշերվա ընթացքում Կիևի ռեժիմի կողմից ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձի ժամանակ ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ, որոնցից երկուսը խոցվել են Բելգորոդի մարզի տարածքում, մեկը՝ Կուրսկի մարզի տարածքում և երկուսը՝ Ռոստովի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գրոհում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում են ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես՝ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։