Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Դոնեցկում ՌԴ ԱԻՆ 4 աշխատակից է տուժել ուկրաինական դրոնի հարձակման հետևանքով

Դոնեցկ. Արխիվային լուսանկար
Վիրավոր աշխատակիցները տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվել է նաև ավտոցիստեռնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՌԴ ԱԻՆ 4 աշխատակից է տուժել ԴԺՀ-ում անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով: Այս մասին ՌԴ ԱԻՆ-ը հայտնել է իր Telegram ալիքում։
«ԴԺՀ-ում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է Ռուսաստանի ԱԻՆ չորս աշխատակից։ Այսօր գիշերը Գորլովկայում մարդատար ավտոմեքենա է այրվել՝ պայթուցիկ սարքի հարվածի հետևանքով։ Հրդեհաշիջման ժամանակ ԱԹՍ-ով հարձակում է տեղի ունեցել հրշեջ մեքենայի վրա։ Հրշեջները վերացրել են բռնկումը և թույլ չեն տվել կրակի տարածումը մոտակա բենզալցակայան», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժած աշխատակիցները հոսպիտալացվել են:
Բացի այդ, վնասվել է ավտոցիստեռնը։