Արա Աբրահամյանը դիմել է Պուտինին` Բաքվում հայ գերիների հարցը բարձրացնելու խնդրանքով

Վլադիմիր Պուտինը Ադրբեջանում հանդիպել է Իլհամ Ալիևին
Միությունը ռուսաստանցի միլիոնավոր հայերի անունից դիմել է ՌԴ նախագահին` խնդրանքով հնարավորինս ուշադրություն դարձնել հայկական հարցերին Ադրբեջան կատարած պետական ​​այցի ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Բաքու պետական ​​այցի նախօրեին Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրանքով բանակցությունների ընթացքում բարձրացնել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂՀ նախկին ղեկավարների հարցը։ Տեղեկությունը հայտնում են Ռուսաստանի հայերի միության գրասենյակից։
«ԼՂ–ից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի, Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային և հոգևոր-կրոնական ժառանգության, ինչպես նաև մի քանի տասնյակ գերեվարված հայերի, այդ թվում՝ ԼՂՀ ղեկավարների ճակատագիրը, որոնք մոտ մեկ տարի է` ապօրինաբար պահվում են Ադրբեջանի բանտերում, չեն կարող չանհանգստացնել ոչ միայն աշխարհասփյուռ հայերին, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են բարության և արդարության սկզբունքներով։ Ռուսաստանը միշտ առաջնորդվել է դրանցով»,–ասված է նամակում։
Միությունը ռուսաստանցի միլիոնավոր հայերի անունից դիմել է ՌԴ նախագահին` խնդրանքով հնարավորինս ուշադրություն դարձնել այդ հարցերին Ադրբեջան կատարած պետական ​​այցի ընթացքում։
«Ձեր հեղինակությունը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ անձնական վստահելի հարաբերությունները մեզ հույս են ներշնչում այս հարցերում առաջընթացի հասնելու առումով»,- ասված է ՌՀՄ նաախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։
Հիշեցնենք, ոև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր երկօրյա պետական այցով մեկնել է Բաքու, որտեղ բանակցությունների կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։