ԱՄՆ-ն կրկին զենքի շարասյուն է ուղարկել Իրաքից Սիրիա. ԶԼՄ

Ամերիկյան ռազմամեքենան Սիրիայում. Արխիվային լուսանկար
ԱՄՆ զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են զորավարժությունները և ամրապնդում են իրենց բազաները դիտորդական աշտարակներով և հակաօդային պաշտպանության համակարգերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Միացյալ Նահանգները կրկին զենքի, զինամթերքի և լոգիստիկ սարքավորումների շարասյուն է ուղարկել Իրաքից դեպի Սիրիայի հյուսիս-արևելք։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով սիրիական ռազմական աղբյուրին։
«Ամերիկյան զորքերը Իրաքից Ալ-Վալիդ սահմանային անցակետով 40 բեռնատարից բաղկացած ռազմական շարասյուն են բերել Հասաքա նահանգ (Սիրիա), որը պարունակում է նյութատեխնիկական միջոցներ, զենք, զինամթերք և վառելիքի տանկեր»,- ասել է աղբյուրը։
Օգոստոսի 17-ին սիրիական աղբյուրը հայտնել էր, որ ամերիկյան ռազմական շարասյունը՝ բաղկացած 43 բեռնատարներից՝ ռազմական տեխնիկայով և նյութատեխնիկական միջոցներով, Իրաքից մտել է Սիրիա՝ շարժվելով դեպի Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգում գտնվող ամերիկյան բազա։
ԱՄՆ-ի զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ակտիվացրել են զորավարժությունները, ինտենսիվ ներմուծում են նոր զինտեխնիկա, ինչպես նաև ամրապնդում են իրենց բազաները դիտորդական աշտարակներով և հակաօդային պաշտպանության համակարգերով։