Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը կամ Խաղողօրհնեքը: Բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել, որից հետո խաղողօրհնեք է կատարվել։ Ըստ սովորույթի՝ խաղողը ճաշակել կարելի է միայն օրհնությունից հետո։
Խաղողօրհնեքի խորհրդով օրհնվում է նաև ամբողջ տարվա բերքը։ Հավատավորները խաղողօրհնեքից հետո օրհնված խաղողը տուն են տանում և ճաշակում ամբողջ ընտանիքով։
Sputnik Արմենիայի թղթակիցն արարողությանը մասնակցել է Սուրբ Աննա եկեղեցում և ֆիքսել օրվա հետաքրքիր դրվագները։