Մեկնարկել է արագ շախմատի պատանիների եվրոպական առաջնությունը. ՀՀ–ն ներկայացել է 19 մարզիկով

Պատանիների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը կավարտվի օգոստոսի 20-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Հայաստանի 19 ներկայացուցիչներ կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որն այսօր` օգոստոսի 17–ին, մեկնարկել է Պրահայում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Արագ շախմատի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի օգոստոսի 17-ին և 18-ին` 9 խաղափուլով, իսկ կայծակնային մրցաշարը՝ 18 տուրով՝ օգոստոսի 19-ին և 20-ին:
Հայ պատանի շախմատիստները Եվրոպայի առաջնությունում միանձնյա առաջատար են
Մրցաշարն անցկացվելու է տարբեր տարիքային խմբերում:
Նշենք, որ մինչև 18 տարեկանների խմբում Հայաստանը կներկայացնի ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը: