Հրդեհ Երևանի տեխսպասարկման կետերից մեկում. 2 մեքենա այրվել է ամբողջությամբ, 1–ը` մասամբ

Ահազանգով դեպքի վայր են մեկնել 2 մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երևանի ավտոտեխսպասարկման կետերից մեկում, 3 մեքենա այրվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Օգոստոսի 17-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտնակից հրդեհ է նկատվում»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց փողոցում գտնվող ավտոտեխսպասարկման կետում։
Խոշոր հրդեհ Վեդիում. խոտանված ավտոմեքենաներ են այրվել
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։09-ին, մարվել՝ 07։33-ին։ Այրվել են մեկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա՝ մասամբ, երկու «Toyota» մակնիշի ավտոմեքենա՝ ամբողջությամբ։