Ես ամեն բան կանեմ, որ երկար մնամ «Ինտերում». Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանի խոսքով` ինքն ու իր թիմը նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողություններով չեն սահմանափակվելու և առաջ են շարժվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. «Ինտերի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ուզում է կարիերան ավարտել միլանյան թիմում։ Այս մասին ֆուտբոլիստն ասել է DAZN-ի հետ զրույցում։
«Հիանալի կլիներ, եթե կարիերաս ավարտեի «Ինտերում»։ Այնուամենայնիվ, դա կախված է ոչ թե ինձնից, այլ ակումբից և նրանց պլաններից։ Ես ինձնից կախված ամեն բան կանեմ, որ երկար մնամ ֆուտբոլում և «Ինտերում»»,–ասել է Մխիթարյանը։
Նա ընդգծել է, որ նախորդ մրցաշրջանի սկուդետոյի համար հիանալի զգացողություններ է ունեցել, քանի որ դա Եվրոպայում իր առաջին լիգայի գավաթն էր։
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» հետ նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը
«Հպարտ եմ, որ այս նախագծի և այս ընտանիքի մի մասն եմ»,–ասել է ֆուտբոլիստը։
Մխիթարյանի խոսքով` ինքն ու իր թիմը նախորդ մրցաշրջանում գրանցած հաջողություններով չեն սահմանափակվելու և առաջ են շարժվելու։
«Ուզում ենք ավելի շատ տիտղոսներ նվաճել մեզ ու մեր երկրպագուներին երջանկացնելու համար»,- ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք` նախորդ հարցազրույցում Մխիթարյանն ասել էր, որ «Ինտերը» ցանկանում է առաջ ընթանալ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև մտածում է 2025 թվականին կայանալիք աշխարհի ակումբային նոր առաջնության մասին, որին նախկինում արդեն մասնակցել է:
«Ինտերի» մարզիչը կրկին գովել է Հենրիխ Մխիթարյանին. իտալական ԶԼՄ – ների արձագանքը