Աղասի, Մաքինրոյ, Ջոկովիչ, Ալկարաս. կորտում կմրցեն չորս սերնդի աստղերը

Աղասին կխաղա Ալկարասի հետ՝ ընդդեմ Ջոկովիչի ու Մաքինրոյի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. «Մեծ սաղավարտի» մրցաշարի խաղարկությունից առաջ ընկերական հանդիպումների շարքի շրջանակում թենիսի սիրահարներին սպասում է անհավանական հանդիպում: Մեկ մրցամարտի շրջանակներում կազմակերպվող զուգախաղում կխաղան թենիսի չորս սերնդի լեգենդներ՝ Ջոն Մաքինրոյը, Անդրե Աղասին, Նովակ Ջոկովիչը և Կառլոս Ալկարասը:
Տարիքային տարբերությունը հավասարակշռելու համար Ջոկովիչը կխաղա Մաքինրոյի հետ, իսկ նրանց հետ կմրցեն Աղասին և Ալկարասը: Ինչպես նշում է NBC հեռուստաալիքը, չնայած աստեղային նման հավաքածուին, տոմսերը գինն անսպասելիորեն ցածր կլինի՝ 40 դոլարից պակաս:
Մաքինրոյը փայլում էր Ուիմբլդոնում և US Open-ում 70-ականների վերջից մինչև 80-ականների վերջը։ Այդ ընթացքում համաշխարհային թենիսի էլիտա «ներխուժեց» Աղասին․ 90-ականներին առանցքային էր նրա դիմակայությունը Փիթ Սամպրասի հետ։ Նա առաջինն է նվաճել «Ոսկե սաղավարտը»՝ հաղթելով «Մեծ սաղավարտի» բոլոր 4 մրցաշարերում (Australian Open, Roland Garros, Wimbledon և US Open), ինչպես նաև Օլիմպիական խաղերում: Փարիզում այս հաջողությունը կրկնեց Նովակ Ջոկովիչը՝ հաղթելով Կառլոս Ալկարասին, որը 21 տարեկան հասակում արդեն դարձել է բազմաթիվ խոշոր մրցաշարերի հաղթող:
Հայազգի թենիսիստուհին հաղթել է աշխարհի 12-րդ ռակետին «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում
Հետաքրքրական է, որ Աղասին և Մաքինրոյը ստացել են միասին խաղալու հնարավորություն։ Թենիսի սիրահարների համար հատկապես հիշարժան է նրանց հանդիպումը Ուիմբլդոնի կիսաեզրափակչում 1992 թվականին, որտեղ հաղթեց 22-ամյա Աղասին (այնուհետև նա հաղթեց եզրափակիչը և նվաճեց «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը): Այնուամենայնիվ, նրանց հանդիպումների ընդհանուր հաշիվը հավասար է (2:2): Ջոկովիչն ու Աղասին մոտ 3 տարի միաժամանակ խաղացել են պրոֆեսիոնալ թենիսում, սակայն կորտում չեն հանդիպել: Ճիշտ է, հետո Աղասին մոտ մեկ տարի մարզել է Ջոկովիչին և շատ առումներով օգնել նրան հաղթահարելու կարիերայի դժվարին շրջանը, որն ավարտվել է Ուիմբլդոնի 2018 թվականի մրցաշար հաղթական վերադարձով։
Ինչ վերաբերում է Ալկարասին, ապա Ջոկովիչի հետ նրա մրցակցությունը թենիսի սիրահարներին հիշեցնում է «մեծ եռյակի» (Ֆեդերեր-Նադալ-Ջոկովիչ) հանդիպումները: Անցյալ և այս տարի Ուիմբլդոնի եզրափակիչներում երիտասարդ իսպանացուն պարտվելուց հետո Փարիզում կայացած օլիմպիական խաղերի եզրափակիչում Ջոկովիչը ցույց տվեց, որ իրեն դեռևս վաղ է «թոշակի ուղարկել»:
Մրցանակային ֆոնդը` 642 հազար դոլար. Խաչանովը թենիսի միջազգային մրցաշարի 2–րդ փուլում է