Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել

Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետ մղումը»։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների հաշվարկների տեխնիկան, բերվելով մարտական պատրաստության, երթ է կատարել դիրքային շրջաններ և իրականացրել մեկնարկային հենակետերում վերատեղակայման, տեղանքի նախապատրաստման և քողարկման խնդիրներ։
Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում Նախիջևանում
Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետ մղումը»։
Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են եղել «զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը»: