Հանցագործությունները, որոնց դեպքում անչափահասները կատարող են կամ տուժող՝ ավելացել են։ Կես տարում այնքան դեպք է արձանագրվել, որքան անցած ամբողջ տարվա ընթացքում։ Դատարան ուղարկված վարույթներով 78 տուժած անչափահասներից 27–ը մինչև 12 տարեկան են:
Անչափահասների հանցագործության դեպքերով դատարան ուղարկված 29 վարույթների հիմնական մասը առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքեր են, նաև՝ սեռական ազատության դեմ ոտնձգությունները։
Ուշագրավ է, որ թեև անչափահասների շրջանում թմրանյութերի տարածման մասին անդադար ահազանգում են լրագրողները, ծնողները, մանկավարժներն ու բժիշկները՝ թմրամիջոցներին առնչվող ընդամենը մեկ հանցագործություն է նշում քննչական կոմիտեի ամփոփումը։ Մինչդեռ հոգեբան Կարինե Նալչաջյանն ուղիղ կապ է տեսնում անչափահասների ագրեսիայի և թմրանյութերի տարածման միջև։