Վրիպակ չէ, հեղինակը գիտակցված է օգտագործել այդ բառապաշարը․ Արման Մալոյան

Sputnik
Հայոց պատմության 8-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությունից հետո հայտնի դարձավ, որ Կրթության նախարարությունն առաջարկել է խմբագրել աղմակահարույց վերնագիրը։ Ռուս-պարսկական պատերազմներից հետո 19-րդ դարասկզբին Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը վերնագրված էր «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»։ Նախարարությունը հեղինակային խմբին առաջարկել է վերանայել ձևակերպումը և համապատասխանեցնել Հայոց պատմության առարկայական ծրագրին։
Վրիպա՞կ էր արդյոք, անուշադրությա՞ն հետևանք էր դասագրքի վերնագիրը․ թեմայի շուրջ զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի հետ։