Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել, կրակը մոտեցել է հիվանդանոցին. ԶԼՄ

Հրդեհ
Հրդեհի վայրում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր առողջարանային քաղաքում անտառային հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնումէ թուրքական «Halk tv»–ն։
«Հրդեհի պատճառով քաղաքն ամբողջությամբ ծածկվել է ծխով ։ Կրակը հասել է քաղաքային հիվանդանոցի պատերին», - ասված է հաղորդագրությունում։
Ըստ հեռուստաալիքի` հրդեհի բռնկման շրջանում էլեկտրականության խափանումներ են նկատվում: