Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ռուսաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ՀԱՊԿ երկրների դրոշներ
Ռազմական գործողություններն այժմ տեղափոխվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտի, և սա արդեն էսկալացիայի նոր փուլ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը չի դիմել Կուրսկի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնել են կազմակերպությունից:
Կառույցից նշել են, որ վերլուծական ծառայությունն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը:
«ՌԴ-ի կողմից դիմելու դեպքում սահմանված ժամկետներում կիրականացնեն բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀԱՊԿ-ում նշել են, որ ռազմական հակամարտության տեղափոխումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է։
Կիևը ձգձգում է բանակցությունները. ՌԴ ԱԳՆ–ն` Կուրսկում Ուկրաինայի գործողությունների մասին
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական կառույցները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով»,- հայտարարել են ՀԱՊԿ-ում։
Ռազմական օգնության տրամադրման հարցը կարող է ծագել միայն մասնակից պետության պաշտոնական դիմումի դեպքում։
Սև ծովի երկնքում գիշերվա ընթացքում ուկրաինական 5 ԱԹՍ և 2 մոտորանավակ է ոչնչացվել. ՌԴ ՊՆ