ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ծեծկռտուք է եղել Վարագավանի համայնքապետի աշխատասենյակում, վեճը շարունակվել է արդեն դրսում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կայքի տեղեկություններով` ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Տավուշի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարագավան բնակավայրի ղեկավարի աշխատասենյակում ծեծկռտուք է տեղի ունեցել։
Տեղում պարզվել է, որ օգոստոսի 15–ին` ժամը 16։30-ի սահմաններում, Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Կալին Մանուչարյանը 28-ամյա Դավիթ Կարապետյանի հետ միասին գնացել են Վարագավան բնակավայրի վարչական ղեկավար 42-ամյա Արմեն Աբրահամյանի աշխատավայր և մտել նրա աշխատասենյակ։

«Կենցաղային հարցերի շուրջ Կ․ Մանուչարյանը սկսել է զրուցել վարչական ղեկավարի հետ, զրույցը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Կ․ Մանուչարյանն ասել է` գյուղի տերերը իրենք են ու սկսել է հայհոյանքներ հնչեցնել Ա․ Աբրահամյանի հասցեին, հարձակվել է նրա վրա և հարվածներ հասցրել դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա դիմել է փախուստի»,–գրում է կայքը։
Արդեն վիրավոր վիճակում Ա․ Աբրահամյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դեպի Վարագավանի միջնակարգ դպրոցի ուղղությամբ հետապնդել է նրան, այդ ընթացքում դպրոցին հարակից տարածքում Բերդ-Վարագավան ավտոճանապարհին վերջինս մեքենայի առջևը իր կողմից վարվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով փակել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Միրզոյանը և Կ․ Մանուչարյանի հորեղբայրը, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Մանուչարյանը, որը ուղևորի նստատեղից իջել է` ձեռքին ունենալով ինքնաձիք։
«Մանուչարյանը սկսել է հայհոյանքներ հնչեցնել Վարագավանի վարչական ղեկավարի հասցեին, որ կսպանի, ապա մարտական դիրքի է բերել ինքնաձիգը ու այդ պահին նրանց և Ա․ Աբրահամյանի միջև սկսվել փոխադարձ ծեծկռտուք, որի ընթացքում վարչական ղեկավարին հաջողվել է Ա․ Մանուչարյանի ձեռքից խլել ինքնաձիգը։ Դրանից հետո Ա․ Մանուչարյանը դանակով է փորձել է հարվածել Ա․ Աբրահամյանին, ինչը նրան չի հաջողվել , և Կ․ Միրզոյանը «Mercedes»-ով դիմել է փախուստի»,–մանրամասնում է կայքը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանները ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ Կ․ Մանուչարյանին, Ա․ Մանուչարյանին և Կ․ Միրզոյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Ինքնաձիգը ոստիկանները ներկայացրել են քննիչին։