ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի - Sputnik. Գազայի հատվածում կրակի դադարեցման շուրջ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման բանակցություններն ընթանում են կառուցողական և դրական մթնոլորտում: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների՝ մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցված համատեղ հայտարարությամբ, փոխանցում է Reuters-ը։
«Այսօր Դոհայում ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի աջակցությամբ, կողմերին ներկայացրել է առաջարկություն, որը կրճատում է խնդրահարույց հարցերը և հիմնված է մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի սահմանած սկզբունքների ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2735 բանաձևի վրա», - նշվում է ընդհանուր հայտարարության մեջ:
Լրացուցիչ հաղորդվում է, որ կողմերի բանակցությունները կշարունակվեն առաջիկայում Կահիրեում:
Ավելի վաղ Haaretz թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը բանակցությունների ձախողման մեղքը հրապարակայնորեն կբարդի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա, եթե վերջինս հրաժարվի Գազայի հատվածում պատանդների վերադարձի և հրադադարի քննարկումից: