ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Կուրսկի շրջանում իտալական RAI (Radiotelevisione italiana) հեռուստառադիոընկերության լրագրողների գործողությունների համար ՌԴ-ում Իտալիայի դեսպան Չեչիլիա Պիչչոնիին կանչել են ՌԴ ԱԳՆ։ Դեսպանին վճռական բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը։
«RAI հեռուստառադիոընկերության լրագրողները ցանկացել են լուսաբանել Կուրսկի վրա ուկրաինական զինվորականների ահաբեկչական և հանցավոր հարձակումները։ Նրանք կոպտորեն խախտել են ռուսական օրենսդրությունը և լրագրողական էթիկայի տարրական կանոնները՝ իտալացի թղթակիցներն օգտագործել են իրենց գտնվելը մեր երկրի տարածքում՝ Կիևի ռեժիմի հանցագործությունները «սպիտակեցնելու» համար»,- նշել են նախարարությունում։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Իտալիայի քաղաքացիների կողմից իրականացված գործողությունները ենթակա են Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության։ Նաև ընդգծում են, որ ռուսական համապատասխան գերատեսչությունները համապատասխան քայլեր են նախապատրաստում, որպեսզի RAI լրագրողների կողմից կատարված հանցագործությունները պարզվեն ու դրանց իրավական գնահատական տրվի։
Ուկրաինայի ԶՈւ ստորաբաժանումները Կուրսկում հարձակումներ են սկսել են օգոստոսի 6-ից, բայց նրանց առաջխաղացումը դադարեցվել էր։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Կուրսկի ուղղությամբ ռազմական գործողությունների ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել է մինչև 2,3 հազար զինվորական և 37 տանկ։
Կուրսկում, Բելգորոդում և Բրյանսկում շարունակում է պահպանվել հակաահաբեկչական գործողության ռեժիմը, որպեսզի ապահովվի քաղաքացիների անվտանգությունը։