Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀԱԷԿ–ի թիվ 2 էներգաբլոկի 2 տուրբագեներատորներ միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին

Այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Պլանային նախազգուշական վերանորոգումից (ՊՆՎ) հետո Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) թիվ 2 էներգաբլոկի 4-րդ և 3-րդ տուրբագեներատորները միացել են ՀՀ միասնական էներգահամակարգին: Այս մասին հայտնում է Հայկական ատոմային էլեկտրակայանը։
Նշվում է, որ տուրբագեներատորներից մեկը միացվել է օգոստոսի 11-ին՝ ժամը 12։17-ին, մյուսը` նույն օրը, ժամը 15։20-ին։
«Ըստ ՊՆՎ-2024-ի ծրագրի՝ էներգաբլոկի գործարկումը նախատեսված էր օգոստոսի 18-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից շուրջ 1 շաբաթ շուտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ–ի պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներում կայանի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են եղել նաև «ՀԱՅԱՏՈՄ», «Էներգոնորոգգարանտ», «Վոլտ Ամպեր», «ԻՍ ԷՆԵՐՋԻ», «ՊՐՈԹԵՐՄ», «ՊՐՈՄՄՈՆՏԱԺ» ընկերություններից, ինչպես նաև Ռուսաստանից, Խորվաթիայից, Չեխիայից և Ուկրաինայից ժամանած փորձառու մասնագետներ:
ՀՀ–ում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման համար փակ բաժնետիրական ընկերություն կստեղծվի