Ֆրանսիայի հարավում ավիաշոուի ժամանակ Fouga Magister ինքնաթիռն ընկել է ծովը

Սոցիալական ցանցերում օգտատերերը տեսանյութեր են տեղադրում, որոնցում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն ընկնում ծովը։
Sputnik
երեվան, 16 օգոստոսի - sputnik. Ֆրանսիայի հարավում կործանվել է Fouga Magister կոլեկցիոն ինքնաթիռը, որը պատկանում է ֆրանսիական ավիակումբին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Figaro պարբերականը։
«Պարեկային ինքնաթիռների ավիաշոուի ընթացքում Fouga Magister մասնավոր կոլեկցիոն օդանավը, որն օգտագործվել է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի կողմից 1964-1980 թվականներին, ընկել է Լավանդուի ափերին մոտ՝ Վար դեպարտամենտում», - հայտնել է ֆրանսիական պարբերականի աղբյուրը:
Նշվում է, որ օդաչուն չի կարողացել լքել ինքնաթիռը, քանի որ այն հագեցած չէ կատապուլտվող նստատեղով: Ավիաշոուն դադարեցվել է, փրկարարները որոնողական աշխատանքներ են սկսել ծովում:
Fouga Magister-ի անկման մասին տեղեկությունը հաստատել են նաև նավահանգստային ծառայությունները։ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը X սոցիալական ցանցում պարզաբանել են, որ ինքնաթիռը կապ չունի գերատեսչության պարեկային ծառայության հետ, այլ պատկանում է մասնավոր ակումբի:
Օգտատերերը սոցիալական ցանցերում տեսանյութեր են տեղադրում, որոնցում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն ընկնում ծովը։
Fouga Magister CM-170 - ը Ֆրանսիական զարգացման ենթաձայնային ռեակտիվ ինքնաթիռ է, որն ի սկզբանե նախատեսված էր ռազմական օդաչուների վերապատրաստման համար․ այն կարող է օգտագործվել որպես թեթև գրոհային ինքնաթիռ:
Ռազմական մանևրի մշակման ընթացքում, Արևելյան Ֆրանսիայում չորեքշաբթի օրը կործանվել են նաև երկու Rafale օդանավեր։ Երկու օդաչուները զոհվել են, մեկին հաջողվել է կատապուլտվել․ նա ողջ է մնացել՝ ստանալով թեթև վնասվածքներ: