Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին Հայաստան կայցելի․ «Ժողովուրդ»

Ֆրանսիայի առաջնորդն այդ քայլով ցանկանում է ցույց տալ, որ անկախ ու ինքնիշխան Հայաստանի կողքին է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, Հայաստան կգա։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով Ֆրանսիայի հայ համայնքի իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ հիմա քննարկվում են նրա այցի մանրամասները:
«Մակրոնն այդ քայլով ցանկանում է ընդգծել, որ ազատ ինքնշխան և անկախ Հայաստանի կողքին է: Նրա այցը ևս մեկ նպատակ ունի՝ ապացուցել, որ ՀՀ անկախության համար պայքարող եզակի մեգալիդերներից մեկն է»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջին անգամ հանդիպել են Մեծ Բրիտանիայում՝ Բլենհայմյան պալատում։