Ասուլիս` նվիրված «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնին

Լոռու մարզի Դեբետ գյուղում օգոստոսի 24-31-ը կանցկացվի «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի տասներորդ հոբելյանական միջազգային փառատոնը:
Sputnik
Քանի՞ ֆիլմ և ո՞ր երկրներից է ներկայացվելու մրցութային ծրագրում, կինոաշխարհի ո՞ր անվանի ներկայացուցիչները ներկա կգտնվեն փառատոնին, ովքե՞ր են այս տարվա ժյուրիի կազմում:
Օգոստոսի 20-ին` ժամը 12.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում վավերագրական կինոյի գալիք տոնի բոլոր մանրամասները կբացահայտեն
1.
«Ֆիլմադարան» ՀԿ-ի նախագահ Գարեգին Զաքոյանը
2.
«Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի տնօրեն Արթուր Վարդիկյանը
3.
«Ծիրանի ծառ» ՄԿՓ-ի համակարգող Նաիրա Սարգսյանը։
Ասուլիսը կհեռարձակվի VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։