Սեպտեմբերին Զվարթնոց օդանավակայանից ուղիղ չվերթ է լինելու մինչև Չինաստան։ Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթը երկու անգամ: Դա ևս մեկ խթան կդառնա երկու երկրների գործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Հայ-չինական առևտրաշրջանառությունն այս տարվա առաջին վեց ամիսներին հասել է 1 միլիարդ 400 միլիոն դոլարի։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Չինաստանը Հայաստանի հիմնական գործընկերների ցանկում է։