Պատմությունը վերաիմաստավորելը նորմալ է, բայց պետք է պահել ազնվությունն ու հարգանքը նախնիների գործի նկատմամբ. Սերգեյ Կոպիրկին

Sputnik
1827 թվականի Օշականի ճակատամարտը Ռուս-պարսկական պատերազմի հերոսական էջերից է, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության պատմության կարևոր հանգրվաններից մեկը: Այդ հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանն ազատվեց պարսկական լծից և միացավ Ռուսաստանին։
Հայոց պատմության այս դրվագը հանվել է հայկական դասագրքերից։ Եվ ընդհանրապես, 8-րդ դասարանի դասագրքում վերախմբագրվել են 18-19-րդ դարի իրադարձությունները։ Դասագրքի գլուխներից մեկն էլ, որը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին», Ռուսաստանի արտգործնախարարությունը սադրիչ է որակել։ Մոսկվան հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունը մատների արանքով չի նայի ընդհանուր անցյալը խեղաթյուրելու փորձերին և թույլ չի տա, որ պատմական իրադարձությունները խաղաթյուրող դասագիրքը մտնի դպրոց։
Sputnik Արմենիայի խնդրանքով դասագրքի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը։