Պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն չեղարկի ՀՀ—ՌԴ դարավոր հարաբերությունները. դեսպան

Sputnik
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Օշականի հերոսների հուշարձանի մոտ այսօր մասնակցել է Օշականի ճակատամարտի 197-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Երևանում Ռուսական տան և Արմավիրի մարզպետարանի հետ համատեղ։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտպանած ռուս զինվորների և հայ կամավորների հիշատակին Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները պատարագ են մատուցել։
Դեսպան Կոպիրկինն իր ելույթում նշել է, որ պատմությունը վերաշարադրելու փորձերը չեն կարող չեղարկել հայ-ռուսական դարավոր հարաբերությունները։