Սեպտեմբերի 1-ին ուժի մեջ են մտնում տաքսիներով ուղևորափոխադրումների նոր կարգավորումները, ըստ որոնց՝ յուրաքանչյուր փոխադրման համար տաքսին պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի։ Չտրամադրելու դեպքում տուգանվելու է 200 հազար դրամ։
«Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության» նախագահ Վահագն Սահակյանի կանխատեսմամբ այս որոշման հետևանքով տաքսի ծառայությունների ոլորտը վերջնականապես կմոնոպոլիզացվի։