Ռուսաստանում Հայաստանն ունի նոր դեսպան։ Գուրգեն Արսենյանին Մոսկվա ուղարկելու մասին խոսվում էր աշնանից, բայց հրամանագիրը ստորագրվեց միայն այժմ։
Արսենյանը տարբեր ճամբարներում հայտնված հայտնի քաղաքական գործիչ է, գործարար։ Դիվանագիտական ոլորտում երբևէ չի աշխատել։ Մինչև Փաշինյանի թիմի հետ պատգամավոր դառնալը, Արսենյանը խորհրդարանում էր Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Պատգամավոր է եղել նաև 2000-ականներին։ Ընդհանուր առմամբ, նա օրենսդիր իշխանությունում է եղել մոտ 19 տարի։ Ժամանակին նույնիսկ զբաղեցրել Է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի փոխնախագահի պաշտոնը։
Ինչով էր պայմանավորված Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնում հենց Գուրգեն Արսենյանին նշանակելու իշխանության որոշումը․ հարցը Sputnik Արմենիան ուղղել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին։