ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Նևադա նահանգում վարժանքի ժամանակ 2 ուղղաթիռի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով 10 զինծառայող է տուժել։ Տեղեկությունը հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով տեղական ոստիկանությանը:
ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել «Ֆելոն» բազայից 40 մղոն (մոտ 60 կմ) դեպի արևելք, որտեղ MH-60 Sierra ուղղաթիռներով վարժանք է անցկացվել։
Ըստ լրատվամիջոցների` տուժածներին հիվանդանոց են տեղափոխել ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռներով: Զինվորականներին օգնություն են ցուցաբերում, նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան։