Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ի գրոհի հետևանքով 4 մարդ է վիրավորվել Բելգորոդի Դունայկա գյուղում. մարզպետ

Վյաչեսլավ Գլադկով
Տուժածներից երեքը հիվանդանոց են տեղափոխվել պայթած ականի հետևանքով ստացած վնասվածքներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղի վարչական շենքի վրա ուկրաինական անօդաչուի գրոհի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Ուկրաինայի զինուժը անօդաչուի օգնությամբ հարձակվել է Գրայվորոնի շրջանի Դունայկա գյուղի վրա։ 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել, բոլորը` վարչական շենքի մոտ գործարկված անօդաչուի հետևանքով։ Շտապօգնության բրիգադները տուժածներից երեքին պայթած ականի հետևանքով ստացած վնասվածքներով և գլխուղեղի ցնցումով տեղափոխում են Բելգորոդի №2 քաղաքային հիվանդանոց։ Եվս մեկ տուժածի ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոցում. կինը նախաբազկի փափուկ հյուսվածքների բեկորային վնասվածք ունի», – գրել է մարզպետը։
Գլադկովը հավելել է, որ կոտրվել են շենքի պատուհանները, վնասվել ճակատային հատվածը, ինչպես նաև երկու մարդատար ավտոմեքենա, որոնք կայանված են եղել դեպքի վայրի հարևանությամբ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։