Լարսում խցանումները պակասում են. հերթում 1300 հայկական բեռնատար է սպասում

Նախորդ օրվա համեմատ իրենց հերթին սպասող հայկական բեռնատարների թիվը կրճատվել է 300–ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ավելի քան 1300 հայկական բեռնատար ռուս–վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետով անցնելու էլեկտրոնային հերթի մեջ են: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի կայքը։
Նախորդ երկու օրվա համեմատ իրենց հերթին սպասող հայկական բեռնատարների թիվը կրճատվել է 300–ով։
Վերջին տվյալներով` հերթում ընդհանուր առմամբ 3 361 մեքենա է գրանցված։ Դրանցից Վրաստան մտնելու համար էլեկտրոնային հերթի մեջ է 1 325 հայկական բեռնատար։
Վերին Լարսի ճանապարհին սահմանափակումներ են մտցվում, Դևդորակի թունելը կփակվի
Ներկա պահին կանաչ գոտում (սահմանային անցման կետում) 200 բեռնատար է գտնվում տարբեր երկրներից։
Մեկ շաբաթից ավելի է` հսկայական հերթեր են պահպանվում Վերին Լարսի` Ռուսաստանից դեպի Վրաստան տանող ճանապարհին։ Քաղաքացիները ստիպված են մի քանի ժամ սպասել իրենց հերթին, խցանումներ են նկատվում նաև չեզոք գոտում։
Խցանումները մեծանում են հանգստի սեզոնի և գյուղմթերքով բեռնված բեռնատարների մեծ հոսքի պատճառով:
Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսում
Վիճակագրության համաձայն` ամեն օր Վերին Լարսով շուրջ 150 հայկական բեռնատար է անցնում։
Հիշեցնենք, որ ռազմավիրական ճանապարհը միակ գործող ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ (Վրաստանի տարածքով):