Իսրայելը հե՞տ է վերցել իր զենքն Ադրբեջանից. ինչ են գրում իրանական ԶԼՄ–ները

Իսրայելական դրոն. Արխիվային լուսանկար
Ենթադրվում է, որ այդ զենքերը կարող են օգտագործվել Իրանի հյուսիսարևմտյան սահմանն ապակայունացնելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իսրայելը հետ է վերցել զենքերը, որոնք մատակարարվել են Ադրբեջանին վերջին երկու տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է IRGC Telegram-ալիքը, որը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ, սակայն պաշտոնական չէ։
Հրապարակման հեղինակները կարծում են, որ զենքի վերադարձի խնդրանքը կարող է կապված լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետ։
Զեկույցում նշվում է նաև, որ այդ զենքերը կարող են օգտագործվել Իրանի հյուսիսարևմտյան սահմանին իրավիճակը ապակայունացնելու համար:
Նշենք, որ նախօրեին Silk Way Airlines ավիաընկերության մեկ բեռնատար ինքնաթիռ Իսրայելից (Օվդա) թռել էր Ադրբեջան (Բաքու)։ Այս տարի եղել են տասնյակից ավելի նման թռիչքներ, սակայն ստույգ տեղեկություններ չկան բեռի բնույթի ու նպատակի մասին։