ՀՀ–ն պատրաստ է նոր բարձունքների հասցնել Հնդկաստանի հետ երկկողմ հարաբերությունները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ուղերձ է հղել Հնդկաստանի անկախության 78-րդ տարեդարձի կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին անկախության 78-րդ տարեդարձի առթիվ։ Համապատասխան գրառումը հրապարակվել է ԱԳՆ–ի` X սոցիալական ցանցի էջում։
«Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- ասվում է ուղերձում։
Օգոստոսի 15-ին Հնդկաստանը նշում է Բրիտանիայից անկախանալու օրը։ 1947 թվականի օսոստոսի 15–ին ուժի մեջ է մտել Հնդկաստանի անկախության մասին օրենքը, և երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Նեհրուն եռագույն դրոշը բարձրացրել է Դելիի Կարմիր ամրոցի վրա:
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում