ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արցախցի Արման Ավանեսյանը (98 կգ) սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է արծաթե մեդալակիր։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Արծաթե մեդալ է նվաճել նաև հայազգի Էդուարդ Մուրադյանը (58 կգ), որ մրցաշարին մասնակցել է չեզոք դրոշի ներքո։
Մրցաշարն անցկացվել է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։