Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում ՊԵԿ նախագահն արձագանքել է «Մանթաշյանց» գործարարների ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի գրառումներին։ Գործարարը Պետեկամուտների կոմիտեին մեղադրել էր հարկային ահաբեկչություն իրականացնելու մեջ և նշել, թե վերջին տարիներին հարկային ոլորտին վերաբերող փոփոխություններն իրականացվել են ի վնաս բիզնեսի։
Վահրամ Միրաքյանը մասնավորապես անդրադարձել էր քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի՝ 10 միլիոն դրամ և ավելի խախտման դեպքում գործարարին կարող են 4-8 տարով կալանավորել: