Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժած տնտեսվարողներին փոխհատուցելու են ըստ նրանց վճարած հարկերի։ Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինայնը կարճ ձևակերպել է բանաձևը՝ փոխհատուցումը կտրվի այնքանով, որքանով մի գրպանից հանել, դրել են մյուս գրպանը։
Աղետից տուժած տնտեսվարողները մոտ 300 մլն դրամի հավելյալ աջակցություն կստանան։ Չափը հաշվարկելիս հաշվի է առնելու վնասի աստիճանը, որը դասակարգվել է ցածր, միջին և բարձր։ Գումարը հատկացվելու է երկու բաղադրիչով` ըստ ձեռնարկատերերի անշարժ գույքի տեղակայման և մակերեսի և ըստ պետական բյուջե վճարած հարկերի։