ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Թուրքիան պատրաստվում է երկիր մուտք գործողների մատնահետքերը վերցնելու նախագիծ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է «Sabah» թերթը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայային։
«Ներքին գործերի նախարար Երլիկայան հայտարարել է նաև ապագայի կարևոր նախագծի մասին և հայտնել, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետքեր են վերցնելու, ինչպես ԱՄՆ–ում և Մեծ Բրիտանիայում»,– գրում է պարբերականը։
Նախարարը նշել է նաև, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացածների, հատկապես սիրիացիների` անձը հաստատող փաստաթղթերը չիպավորվելու են։
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարի խոսքով` այդ փաստաթղթերն անհնար կլինի կեղծել։