Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակի երկու օջախ մեկուսացվել է

Նուբարաշենի աղբայարի հրդեհը. Արխիվային լուսանկար
Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարների 21 մարտական հաշվարկ, ընդհանուր 100 փրկարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է` մարել չի ստացվում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ–ից։
«Օգոստոսի 12-ին, ժամը 19:18-ից «Նոր աղբավայրեր» ՓԲԸ-ից տեղեկատվություն է ստացվել, որ Նուբարաշենի աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ մոտ 3 հա մակերեսով աղբավայրի տարածքում այրվում է աղբ»,–հայտնեցին ՆԳՆ–ից։
Օգոստոսի 13–ին, ժամը 01։43-ին հրդեհի երկու օջախ մեկուսացվել է։
Օգոստոսի 12-ից 14-ը` ժամը 15։00-ի դրությամբ, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 21 մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ 4 խումբ։ Դեպքի վայրում աշխատում է 100 փրկարար։