ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների հերթական խումբը հանգստի մեկնեց Ռուսաստան։ Տեղեկությունը հայտնում է Երևանի Ռուսական տունը։
Ըստ հաղորդագրության` 14 երեխաներ այսօր առավոտյան մեկնել են «Հյուսիսային Արտեկ»։
Հանգստի մանկական կենտրոնում նրանց սպասում են հեղինակային նախագծեր՝ բացառիկ աշխատանքային մեթոդներով, քվեստեր և հետաքրքիր ժամանց:
Ծրագիրն իրականացվում է ՌԴ Արխանգելսկի մարզի կառավարության, «ՀյուսիսայինԱրտեկ» հանգստի մանկական կենտրոնի աշխատակազմի, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության և Տարածաշրջանային ու մունիցիպալ համագործակցության խորհրդի աջակցությամբ։
Հիշեցնենք, որ հուլիսին Ռոսսոտրուդնիչեստվոն արցախցի 60 երեխաների համար էր հանգիստ կազմակերպել Ռուսաստանում։