Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Կիևը ձգձգում է բանակցությունները. ՌԴ ԱԳՆ–ն` Կուրսկում Ուկրաինայի գործողությունների մասին

Կուրսկը հրետակոծությունից հետո
Մոսկվայում անբնական են որակել Կիևի հետ բանակցությունները նրա ոչ ադեկվատ գործողությունների ֆոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Կուրսկի մարզում իր ահաբեկչական գործողություններով Ուկրաինան երկարաձգում է խաղաղ բանակցությունների հետ կապված հարցը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Կարելի է փաստել, որ Կուրսկի ուղղությամբ իր ահաբեկչական գործողություններով Ուկրաինան երկարացրել է խաղաղ բանակցությունների հետ կապված հարցը։ Իմ կարծիքով` դա գիտակցաբար է արվել», – նշել է նա։
Դիվանագետը անբնական է որակել ոչ ադեկվատ հակառակորդի հետ բանակցություններ վարելը։
Նրա խոսքով` Ուկրաինայի զինուժը նպատակաուղղված է անօդաչուներ կիրառում երեխաների վրա գրոհներում, և դա այսօրվա դրությամբ ամենասարսափելի երևույթներից մեկն է։
«Ուկրաինացի օպերատորը զինամթերքի արձակումն իրականացնում է, երբ մոր ձեռքը բռնած բակում խաղացող երեխաների է տեսնում, երեխաների, որոնք մեքենայում են լինում իրենց հարազատների հետ», – հավելել է նա։
Ինչպես նշել է դիվանագետը, հունվարի 1-ից մինչ օրս 11 մերձռազմաճակատային շրջաններում Ուկրաինայի կողմից անօդաչուների կիրառման հետևանքով տուժել է առնվազն 43 անչափահաս, վիրավորվել է 34 երեխա, զոհվել` 9–ը։
2024–ին ուկրաինական ԱԹՍ–ներից 723 մարդ է վիրավորվել, ավելի քան 120-ը`սպանվել. Միրոշնիկ