Հրդեհ Մոսկվայի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում, կրակն արդեն մարվել է. տեսանյութ

Հրդեհ Մոսկվայի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Մոսկվայի «ՌԻՈ» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհն արդեն մարվել է։ Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհվել է շենքի ճակատային հատվածը, կրակը շենքի ներսում չի տարածվել։
Ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող «ՌԻՈ» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել։
Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Կալիֆոռնիայում հրդեհն ավելի քան 600 շինություն է ավերել