Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՀՕՊ–ը գիշերվա ընթացքում ուկրաինական 117 ԱԹՍ ու 4 հրթիռ է ոչնչացրել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
37 անօդաչու և 4 հրթիռ խոցվել են Կուրսկի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր ուկրաինական 4 «Տոչկա-Ու» հրթիռ և ավելի քան 110 անօդաչու սարք են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմը անօդաչու սարքերի և «Տոչկա-Ու» հրթիռների կիրառմամբ փորձել է ահաբեկչական հարձակում իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ։ ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել են 4 տակտիկական հրթիռ և 117 ինքնաթիռային տիպի ԱԹՍ», — ասված է հաղորդագրության մեջ:
37 անօդաչու և 4 հրթիռ խոցվել են Կուրսկի մարզում, նույնքան ԱԹՍ` Վորոնեժում: Բելգորոդի մարզում ոչնչացվել է 17 ԱԹՍ, Նիժնի Նովգորոդի մարզում ՝ 11, Վոլգոգրադի մարզում ՝ 9, Բրյանսկի մարզում ՝ 3, Օրյոլի մարզում ՝ 2, Ռոստովի մարզում ՝ 1։
Մեկ օրում Կուրսկի սահմանային շրջանից դուրս է բերվել ավելի քան 2 հազար մարդ
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։