ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հրապարակել է Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում գտնվող Դևդորակի թունելը շրջանցող ճանապարհի սխեման։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 15-17-ը` ժամը 10։00-19։00-ն, երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։
«Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կիրանացվի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի»,–հայտնել է դեսպանատունը` կից ներկայացնելով շրջանցող ճանապարհի սխեման։
Դևդորակի թունելը շրջանցող ճանապարհի սխեման
Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։