Հարիսը ցանկանում է հեռու մնալ Բայդենի՝ հանրային աջակցություն չունեցող միջոցառումներից. ԶԼՄ

Հարիսը մտադիր է հանդես գալ որպես Բայդենից տարբերվող դեմոկրատ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը ցանկանում է հեռու մնալ գործող նախագահ Ջո Բայդենից՝ մի շարք խնդիրներով վերջինիս առաջարկած, սակայն հանրային աջակցություն չունեցող լուծումների պատճառով: Այս մասին հայտնում է Axios հարթակը՝ վկայակոչելով Հարիսի խորհրդականներին։
«... Նա ցանկանում է Բայդենից տարբերվել այն խնդիրներում, որոնց համար վերջինիս առաջարկած լուծումները հանրային համակրանք չունեն։ Դրանցից առաջինը գների բարձրացումն է։ .. Հարիսը ցանկանում է գնաճի հարցում չլինել Բայդեն՝ առաջարկելով ավելի հստակ և ավելի կարևոր լուծումներ։ .. Նա նաև ակնհայտորեն մտադիր է հետ կանգնել ժողովրդավարության և այլ հարցերի վերաբերյալ Բայդենի՝ հաճախ հնացած հայացքներից», - նշում է ռեսուրսը։
Հարիսը նախընտրում է հանդես գալ որպես այլ տեսակի դեմոկրատ, քան Բայդենը։ Լրատվականների կարծիքով՝ նա ցանկանում է, որ իրեն ընկալեն որպես նախագահական մրցավազքում փոփոխություններ կատարող։
Առանց դիպվածների չի անցել. ինչպես են Բայդենն ու Հարիսը դիմավորել ՌԴ-ից ԱՄՆ վերադարձածներին
ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին: Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում պաշտոնապես առաջադրվել է Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատների թեկնածուն գործող փոխնախագահ Քամալա Հարիսն է։