Հայաստանի ՀՆԱ-ն 60 մլն դոլարով կաճի ԵԱՏՄ-Հնդկաստան ազատ առևտրի համաձայնագրի հաշվին

Մետաղադրամներ ԵԱՏՄ երկրների ֆոնին
Հնդկաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Հնդկաստան–ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ն լրացուցիչ կավելանա 0,63 %-ով (այսինքն՝ մոտ 60 մլն դոլարով)։ Այս մասին ասվում է Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիայի հետազոտության մեջ։
Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանձնարարել են նախապատրաստել ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունների հարցը:
Հետազոտության համաձայն` Հնդկաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման արդյունքում ԵԱՏՄ-ն իր ՀՆԱ-ն ընդհանուր առմամբ կավելացնի 1,47%-ով կամ 34,9 մլրդ դոլարով: Ռուսաստանի տնտեսությունը Հնդկաստանի հետ ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքման հաշվին լրացուցիչ կաճի 1,52%-ով կամ 3,03 տրիլիոն ռուբլով (32,4 մլրդ դոլար): Ղազախստանի տնտեսությունը կաճի 0,71%-ով, Բելառուսինը՝ 0,55%-ով, Ղրղզստանինը՝ 0,43%-ով։
Որքան է ԵԱՏՄ–ում աճել գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը 2024թ–ի առաջին կիսամյակում
ԵԱՏՄ երկրները համաձայնագրի կնքումից դրական արդյունք ստանալու ավելի մեծ հնարավորություններ ունեն՝ հաշվի առնելով Հնդկաստանի կողմից կիրառվող ներմուծման տուրքերի բարձր դրույքաչափերը։ 2022 թվականի դրությամբ ներմուծման տուրքերի դրույքաչափերի միջին կշռված մակարդակը Հնդկաստանում կազմել է 11,4%, իսկ ԵԱՏՄ երկրներում՝ 5,2-6,6% ։ Ընդ որում՝ առավել մեծ չափով այդ էֆեկտը նկատելի է Ռուսաստանի դեպքում, քանի որ Հնդկաստանն արդեն 2023 թվականի դրությամբ Ռուսաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերն է»,-պարզաբանել են տնտեսագետները։
Ըստ վերլուծաբանների` Հնդկաստանն էլ առավել ակնհայտ կավելացնի տարբեր տեսակի տրանսպորտի, բրնձի, մետաղական արտադրանքի, կաուչուկի և պլաստմասսայի, քիմիական և մետաղական արտադրանքի մատակարարումները Ռուսաստան:
ԵԱՏՄ-ն շուկան «արտադրված է Հայաստանում» ապրանքների մեծ պահանջարկ ունի. փոխնախարար Տերյան
«Մոդելավորման արդյունքում ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի կնքումը թույլ կտա Հնդկաստանի ՀՆԱ-ն ավելացնել 0,71 %-ով կամ ավելի քան 27 մլրդ դոլարով»,- ասված է հետազոտության մեջ:
Հնդկաստանի և ԵԱՏՄ-ի առևտուրն ընդհանուր առմամբ զգալիորեն կաճի, արտահանումը՝ 6,11%-ով, իսկ ներմուծումը՝ 17,52%-ով։
Նշվում է, որ համաձայնագրի կնքումից հետո Ռուսաստանից Հնդկաստան արտահանումը առավել զգալիորեն կաճի մի շարք ճյուղերում ` բուսական և կենդանական ճարպեր (+316%), մետաղական արտադրատեսակներ (+34%), ռետինի և պլաստմասսայի արտադրանք (+31%), սև մետալուրգիա (+28%), ալյումինի արդյունաբերություն (+11%):
ԵԱՏՄ–ում գործազրկության մակարդակը 2024 թ-ի հունիսին իջել է 14,2 %–ով