Գյումրիում բախվել են «Opel»-ը և հղի կնոջը տեղափոխող շտապօգնության մեքենան․ տուժածներ կան

Հիվանդանոց
Նախնական տվյալով` վթարի մեղավորը շտապօգնության մեքենան է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik․ Գյումրիում բախվել են «Opel»-ը և հղի կնոջը տեղափոխող շտապօգնության մեքենան, 4 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
«Շտապօգնության բժիշկը, բուժքույրը, մեքենայում գտնվող հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն»,- գրում է կայքը:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդների և տուժածների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան։