ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Բելառուսի և ԵՄ սահմանին հերթը շարունակում է մեծանալ։ Մեկ օրում սահմանը հատելուն սպասող թեթև մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է ավելի քան 20 %-ով, հայտնել Է հանրապետության Պետական սահմանապահ կոմիտեն:
«Եվրոպական հարևան երկրների վերահսկողական ծառայությունները շարունակում են խախտել տրանսպորտի բացթողնման նորմերը, ինչը հանգեցնում է մեքենաների կուտակումների։ Մեկ օրում դեպի ԵՄ երկրներ ուղևորվող բեռնատարների ընդհանուր թիվը մնացել է նույն մակարդակի վրա՝ 2030 միավոր, սակայն թեթև մարդատար ավտոմեքենաների թիվը 860-ից հասել է 1045-ի», - ասված է կոմիտեի հաղորդագրության մեջ:
Բեռնատարների ամենամեծ քանակը գրանցվել է Լիտվայի Շալչինինկայ (Բենյակոնի) սահմանային անցման կետում, որտեղ բաց է թողնվել նորմայի միայն 46%-ը: Պատերնիեկիով (Գրիգորովշչինա) Լատվիա մուտք գործելու համար գրանցվել է 580 բեռնատար․ 1 օրում ձևակերպվել է այդ քանակի միայն 58 %-ը:
Թեթև մարդատար մեքենաների հերթերը նույնպես զգալի են բոլոր ուղղություններով։ Օրինակ՝ Տերեսպոլի (Բրեստ) անցակետում Լեհաստան մուտք գործելու համար սպասում է 500 մեքենա, մինչդեռ լեհական հսկիչ ծառայությունները մեկ օրում կատարել են նորմայի միայն 35%-ը։ Միադինինկայի (Կամեննի Լոգ) և Շալչինինկայի (Բենյակոնի) միջոցով Լիտվա մուտք գործելու համար սպասում է 520 թեթև մարդատար մեքենա, իսկ 31 ավտոբուս սպասում է Լեհաստան մուտք գործելուն:
Պետական սահմանապահ կոմիտեն բազմիցս նշել է, որ ԵՄ-ի հետ սահմանին հերթերը պայմանավորված են հարևան երկրների վերահսկիչ ծառայությունների կողմից անցագրային նորմերի խախտմամբ: Բացի այդ, Լեհաստանի և Լատվիայի որոշումների պատճառով ներկայումս Բելառուսի հետ սահմանին գործում են միայն մի քանի սահմանային անցումներ բեռնատար և մարդատար տրանսպորտի համար: