Բալահովիտում բախվել են Volkswagen-ն ու ՊՆ հաշվեկշռում գրանցված «Ուրալը». կա տուժած

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ ժամը 18։10-ի սահմաններում Բալահովիտ գյուղի վարչական տարածքում բախվել են «Volkswagen» և «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

«Դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտապանության նախարարության ռազմական ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, քանի որ «Ուրալը» հաշվառված է ՀՀ պաշպանության նախարարության հաշվեկշռում»,–գրում է կայքը:

Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, հնարավոր է` դրանք փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչություն։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Պարզվել է` ինչպես են մեքենաները բախվել Հերացի–Աբովյան խաչմերուկում. ՆԳՆ–ն` վթարի մասին