ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդիպել է ամերիկացի բլոգերների հետ և կատակել, թե թոշակի անցնելուց հետո ինքն էլ է բլոգեր դառնալու։
«Ձեր բիզնեսով զբաղվել մարդիկ ավելի շատ են ուզում, քան որևէ այլ բիզնեսով։ Ըստ ձեզ՝ ո՞ւր եմ գնալու, երբ թոշակի անցնեմ։ Ես կապեր ունեմ... Ես ձեզ Սպիտակ տուն եմ կանչել, քանի որ աշխատանք եմ փնտրում»,- ասել է Բայդենը։
Նշենք, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ հրաժարվել էր շարունակել նախընտրական պայքարը։ Նրա լիազորությունները կավարտվեն ԱՄՆ նոր առաջնորդի երդմնակալությունից հետո՝ 2025 թվականի հունվարի 20-ին: