ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Աշտարակում հանդիսության ժամանակ 2 երիտասարդ ծեծի են ենթարկել սրահի 22-ամյա երաժշտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օգոստոսի 14-ին՝ կեսգիշերն անց, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով, անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Սասունիկ գյուղի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 13-ին՝ ժամը 22.30-ին։ Աշտարակի հանդիսությունների սրահներից մեկում վիճաբանել են երաժիշտը և հանդիսության մասնակից 30 և 26 տարեկան երկու երիտասարդ:
Վիճաբանությունը շարունակվել է սրահի բակում և ծեծկռտուքի վերածվել։
Խանջյան գյուղի բնակիչ 26-ամյա և Սասունիկ գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն: