ԱՊՀ-ում նախատեսվում է արդարադատության ոլորտում ստեղծել տեղեկատվության փոխանակման համակարգ

Հոկտեմբերին կայանալիք նիստում նախատեսվում է քննարկել նաև փաստաբանական և նոտարական գործունեության ոլորտում համագործակցության հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱՊՀ երկրների արդարադատության նախարարների խորհրդի նիստի մասնակիցները հոկտեմբերի 17-ին Տաշքենդում կքննարկեն արդարադատության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման հարցը: Այս մասին հայտնում է ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով նախապատրաստական աշխատանքներին նվիրված աշխատանքային խորհրդակցության արդյունքները։
«Նախատեսվում է, որ նիստում խորհրդի անդամները կքննարկեն ԱՊՀ տարածքում իրավական համագործակցության հետագա զարգացման առաջնահերթ ուղղությունները, արդարադատության նախարարությունների միջև տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման, իրավական կրթության իրականացման, ինչպես նաև նոտարական և փաստաբանական գործունեության ոլորտում փոխգործակցության հարցերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է որ աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի արդարադատության նախարարությունների ներկայացուցիչները:
Միջին ամսական անվանական աշխատավարձը ԱՊՀ–ում. ո՞ր տեղում է Հայաստանը